ՌԴ Լենինգրադի մարզում հայտնաբերվել է երկարաճիտք կոշիկներով կմախք
Մարդու կմախքացած մնացորդները եւ երկարաճիտք կոշիկները հայտնաբերվել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի Տիխվինսկի շրջանում, հաղորդում է 47news-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Նախնական տվյալներով՝ հուլիսի 13-ին կմախքը հայտնաբերել են անտառում զբոսնող մարդիկ: Հանգուցյալի տարիքն ու սեռն անհնար էր պարզել առաջին հայացքից: Մնացորդներն ուղարկվել են դիահերձարան փորձաքննության համար: Իսկ կոշիկներն առգրավվել են ոստիկանության կողմից: