«Պարոն Թրամպուտինը» պայթեցրել է համացանցը
Գերմանացի motion դիզայներ Ալեքսանդր Կուրտը, օգտագործելով նեյրոնային ցանցը, համադրեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին՝ ստեղծելով մեկ անձի՝ «պարոն Թրամպուտին»: YouTube ալիքում տեղադրված է նրա տեսանյութը:
Ներկայացված տեղեկության համաձայն, հոլովակը ստեղծելիս օգտագործվել է Թրամփի այն ելույթը, որտեղ նա խոսում էր Միացյալ Նահանգների հանդեպ Եվրամիության կիրառած կոշտության մասին: Տեսանյութում ԱՄՆ ղեկավարը, Պուտինի հետ մեկ դառնալիս, նստած է ամերիկյան դրոշի ֆոնի տակ:
Ըստ Կուրտի, տեսանյութը հոլովակում որպես օրինակ է օգտագործվել, ոչ թե քաղաքական հայտարարություն կատարելու փորձի համար: