10-ամյա ռուս աղջիկը ճանաչվել է որպես ամենաերիտասարդ էքստրեմալ՝ թռնելով պարաշյուտով
Եկատերինբուրգի բնակչուհին գրանցվել է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերիտասարդ էքստրեմալ, որը թռել է պարաշյուտով, հաղորդում է Life-ը:
Հունիսի 15-ին Կարոլինա Չյորնիխը, որն այդ պահին 10 տարեկան եւ 11 ամսական էր, թռել է պարաշյուտով հրահանգչի հետ միասին 2.5 հազար մետրո բարձրությունից:
«Ես բոլորովին չեմ վախեցել: Պետք էր պարզապես հաշվել մինչեւ երեքն ու ցատկել, սակայն մենք թռել ենք՝ հաշվելով մինչեւ երկուսը: Ես նույնիսկ ժպտում էի, իսկ մեզ նկարահանում էր տեսախցիկը: Այժմ ցանկանում են թռնել 4000 մետրից»,-պատմել է երիտասարդ ռեկորդակիրը:
Աղջկա մոր՝ Ելենայի խոսքով՝ պարաշյուտով թռիչքը Կարոլինայի երազանքն էր. նա համոզել էր մորը այդպիսի նվեր մատուցել ծննդյան առիթով:
Ելենան նշել է, որ այժմ դուստրը երազում է գրավել Էլբրուսը. Կարոլինան արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները: