Թուրքիայում որոնվում է անհայտ կորած բրիտանացի զբոսաշրջիկը
Թուրքիայում անցկացվում են Պորթսմութից 56-ամյա դասախոս Դեւիդ Կանի որոնողական աշխատանքները, որն անհետացել էր հանգստի ժամանակ, հաղորդում է PA-ը:
Կանն անհետ կորել էր հանգստյան օրերին Դալաման քաղաքի տարածքում:
Վերջին անգամ նրան տեսել էին Հիսարոնյու հանգստավայրի Happy Nur հյուրանոցում հուլիսի 2-ին: Նա տեղեկացրել էր հյուրանոցի մենեջերին, որ պատրաստվում է զբոսնել:
Կաննի անհետացումից հետո ահազանգել են նրա հարազատները, երբ տղամարդը չի վերադարձել տուն՝ Մեծ Բրիտանիա: Տղամարդու համարում գտնվել են նրա բոլոր իրերը՝ ներառյալ անձնագիրը: