Բարրի անունով տրոպիկական փոթորիկը հասել է Լուիզիանա. միլիոնավոր բնակիչներ պատրաստվում են ջրհեղեղի
Ամերիկյան Լուիզիանա նահանգի իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին կիրակի սպասվող հորդառատ անձրեւների եւ հնարավոր տորնադոյի մասին, որոնց իր հետ բերել է Բարրի անունով տրոպիկական փոթորիկը. այս պահին նկատվում են ջրհեղեղի հսռակ նշաններ, հաղորդում է AFP-ը:
Ներկայումս չեղարկվել են Նոր Օրլեան նահանգի խոշորագույն քաղաքի օդանավակայանի բոլոր չվերթները, հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից, և հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրամատակարարումից:
Նահանգի ամբողջ տարածքում ուժգին քամիների պատճառով կոտրվել են ծառեր և ճանապարհային նշաններ, իսկ ջրի մակարդակը որոշ շրջաններում հասել է 60 սանտիմետրի:
Նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հայտնել է, որ փոթորիկը կուժգնանա կիրակի:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր արտակարգ դրություն Լուիզիանա նահանգում Բարրի անունով տրոպիկական փոթորկի պատճառով: Նա հանձնարարել էր դաշնային ծառություններին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել տարերքի հետևանքները հաղթահարելու համար: