Ապատեղեկատվություն. Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել, նա կոմայի մեջ է
Այսօր առավոտից համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված լուրը, թե ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը մահացել է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին News.am-ի տեղեկացրել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:
Նա նշեց, որ դերասանը այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է՝ կոմայի մեջ է:
Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է նաև Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը․ «Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»,- գրել է նա։