Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների տեսակը, որոնք կկիրառվեն Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերը ձեռքբերելու հետեւանքով, հաղորդում է Bloomberg-ը:
Սահմանափակող միջոցների մասին պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին:
Գործակալության տվյալներով՝ ընտրությունը պատժամիջոցների երեք տարբեր փաթեթների մեջ էր կայանում, որոնցից ընտրվել է առավել նպատակահարմարը: Ընդ որում՝ Bloomberg-ի աղբյուրները չեն մանրամասնել՝ հատկապես ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն եւ որ ոլորտներին կառնչվեն դրանք, որոնք այժմ պետք է հաստատվեն անմիջապես ԱՄՆ-ի նախագահի կողմից: