Բունդեսթագում Մերկելին կոչ են արել բուժզննում անցնել
Բունդեսթագը պահանջում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից բժշկական հետազոտություն անցնել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Պիտեր Բիստրոն՝ գրում է life.ru-ն:
«Մերկելը պետք է ենթարկվի բժշկական զննության՝ գոնե հասկանալու համար, թե ինչ հետևանքների պիտի դիմակայի տիկին կանցլորը (և նրա հետ միասին ամբողջ երկիրը), եթե հիվանդությունը սրվի»,- ասել է Բիստրոնը:
Ըստ պատգամավորի՝ Բունդեսթագում կան տարբեր ենթադրություններ կանցլերին պատած դողէրոցքի վերաբերյալ՝ ալկոհոլի չարաշահումից մինչև Պարկինսոնի հիվանդություն:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Welt պարբերականին, հաղորդել էր, որ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենի հետ հանդիպմանը երկրի օրհներգը նստած է լսել: