ԱՄՆ-ում հարսնացուն Թրամփի կարգախոսով հարսանեկան զգեստ է կրել
ԱՄՆ Միչիգնա նահանգում Օդրա Լեմոնս եւ Ջեֆֆ Ջոնսոն զույգն իրենց հարսանեկան արարողության ժամանակ աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ներկաներին առաջարկելով ստորագրել ամորտի եւ զենքի պահպանման մասին օրենքների վերաբերյալ խնդրագրերը, հաղորդում է Daily Mail-ը:
Բացի այդ, հարսնացուն Թրամփի կարգախոսով հարսանեկան զգեստ է կրել՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» (Make America great again!»):
Զույգը հարսանեկան արարողություն անցկացրել է հայրենասիրական ոճով՝ օգտագործելով ԱՄՆ դրոշի սպիտակ, կարմիր եւ կապույտ գույները:
Նշվում է, որ կարգախոսով հարսանեկան զգեստի դիզայները Անդրե Սորիանոն է, որը կոստյումներ է կարում Թրամփի համար: