Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում նոր ռազմական գործողություն անցկացնելու մասին
Շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում նոր ռազմական գործողություն անցկացնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հուլիսի 12-ին 22:00-ին Իրաքի հյուսիսում մեր հատուկ նշանակության ջոկատները հրետանու եւ ՌՕՈՒ աջակցությամբ սկսել են նոր՝ «Թաթ-2» գործողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունից նշել են, որ գործողությանը նաեւ մասնակցում են ցամաքային ռազմական տեխնիկա, Տ129 ԱՏԱԿ մարտական ուղղաթիռներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: «Թաթ-2»-ն ուղղված է Իրաքի Հաքուրք շրջանում ահաբեկչական կազմակերպությունների թաքստոցների ոչնչացմանը»,- նշված է հայտարարության մեջ:
2019 թվականի մայիսի 28-ին Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում «Թաթ» անվանումով խոշորածավալ ռազմական գործողություն սկսելու մասին: Այս ընթացքում թուրք զինվորականները չեզոքացրել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ավելի քան 60 անդամի, որը Անկարան ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել:
Թուրքիայի զինվորականները պարբերաբար կետային հարվածներ են հասցնում Իրաքի հյուսիսում ՔԱԿ օբյեկտներին: Անդրսահմանային այսպիսի գործողությունների անցկացման թույլտվությունը զինվորականներին տրամադրում է Թուրքիայի խորհրդարանը: