Ռուսասատանում կստեղծեն Սու-30ՍՄ կործանիչի նոր տարբերակ
Ռուսաստանում մշակում են Սու-30ՍՄ բազամանպատակային կործանիչի նոր մոդիֆիկացիա, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաարդյունաբերությունում աղբյուրին:
Գործակալության զրուցակիցն ասել է, որ Սու-30ՍՄԴ ծածկագրով արդիականացված կործանիչի ստեղծման փորձարարա-նախագծային աշխատանքները սկսել է Սուխոյի Փորձարարա-նախագծային բյուրոն: Այս մոդիֆիկացիան կունենան ամենաարդիական շարժիչը՝ ԱԼ-41Ֆ-1Ս, որը հիմա տեղադրվում է Սու-35 սերիական օդանավերի վրա:
Նրա խոսքով՝ աշխատանքները կատարվում են «Իրկուտ» կորպորացիայի հետ համատեղ, որը թողարկում է Սու-30ՍՄ սերիական կործանիչները:
Նոր շարժիչով Սու-30ՍՄԴ-ի փորձնական թռիչքները պետք է տեղի ունենան 2020 թվականին, հայտնել է աղբյուրը: Փորձարարա-նախագծային աշխատանքների կատարման արդյունքներով՝ համապատասխանաբար որոշում կընդունվի, թե արժի արդյոք այս շարժիչով հագեցնել այս տեսակի բոլոր շարային կործանիչները, նշել է նա:
Սու-30ՍՄ բարձր մանեւրայնության բազմանպատային կործանիչը մշակել է Սուխոյի ՓՆԲ-ն եւ սերիապես թողարկվում է Իրկուտսկի ավիացիոն գործարանում՝ «Իրկուտ» կորպորացիայի մասնաճյուղն է:
Սու-30ՍՄ երկտեղանի կործանիչը օժտված է գերմանեւրայնությամբ, հագեցած է ռադիոտեղորոշիչով, քարշի վեկտորով կառավարվող շարժիչներով եւ առջեւի հորիզոնական հենմամբ: Այն կարող է օգտագործել ժամանակակից եւ հեռանկարային բարձրճշգրտության «օդ-օդ» եւ «օդ-մակերեւույթ» դասի սպառազինություն: