Սովորաբար դեմ դիմաց դնում են ազատություն և օջախ հասկացությունները. Փաշինյանը՝ ավանդական ընտանիքի մասին
Շատերը սովորաբար դեմ դիմաց դնում են ազատություն և օջախ հասկացությունները, քանի որ ավանդական պատկերացմամբ, օջախը մի տեղ է, որտեղ անհատի ինքնությունը ճնշում են, սատկացնում են, ոչնչացնում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք՝ ոչ: Օջախը շատ ավելի լայն հասկացություն է, որովհետև Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է: Սա է եղել հայկական հեղափոխության բանաձևը, որովհետև մենք դուրս ենք եկել այն գիտակցումից, որ մեր տան ներսի պատասխանատուն մենք ենք, իսկ երբ դուռը բացում ու տեսնում ենք, որ պադեզդում փառերը կախված են, ասում ենք՝ էդ մեր գործը չի: Ոչ, դա էլ է մեր օջախը: Երբ դուրս ենք գալիս բակ ու տեսնում ենք՝ աղբ է թափած, էդ բակն էլ է մեր օջախը»,-ասաց նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը ուղիղ հեռարձակմամբ հաղորդել էր, որ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է. մասնակցում է «ՍՄԱՐԹամեջ»-ին:
Այս թեմայով նաև՝ «Հեղափոխությունը եկավ կոտրելու մտածողությունը, թե՝ բալա ջան, դու ոչ մեջք ունես, ոչ փող, ոչինչ չես կարող անել» :
«Ես եղել եմ ԱԺ պատգամավոր և գնացել եմ 9-րդ դասարանցիների կողքին նստել, անգլերեն եմ սովորել»:
Կոռումպացված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են. Փաշինյանը յուրօրինակ համեմատություն արեց