Իր վերջին հարցազրույցում Թերեզա Մեյը խոսել է հրաժարականից հետո միախառնված հպարտության եւ հիասթափության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր վերջին հարցազրույցն է տվել BBC հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի քաղաքական խմբագիր Լորա Քենսբերգի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ 12 օր հետո, երբ լքի Դաունինգ սթրիթի իր գրասենյակը, իրեն կհամակի «միախառնված հպարտությունն ու հիասթափությունը»:
Իր վերջին հեռուստահարցազրույցում Մեյը նաեւ խոսել է բրեքսիթի որոշումը չտեսնելու անընդունակության պատճառով հիասթափության եւ այն մասին, որ ինքը թերագնահատել էր խորհրդարանի «արմատավորված» անդամներին:
Երկրի վարչապետը նշել է, որ իր պաշտոնում 3 տարում «տիտանական աշխատանք» է կատարել, եւ միաժամանակ իր հեռանալու կապակցությամբ հիասթափություն է հայտնել, քանի որ «դեռեւս շատ բան կար, որ կուզենայի անել»:
Թերեզա Մեյն ամուսնու հետ Դաունինգ սթրիթի նստավայրը կլքի հուլիսի 24-ին: Նրան այս պաշտոնում կփոխարինի կա՛մ Բորիս Ջոնսոնը, կա՛մ Ջերեմի Հանթը: