ԱՄՆ-ում ուսուցչուհուն 20 տարվա բանտարկության են դատապարտել 13-ամյա աշակերտին գայթակղելու պատճառով
ԱՄՆ Արիզոնա նահանգում նախկին ուսուցչուհի Բրիթանի Զամորային 20 տարվա բանտարկության են դատապարտել 13-ամյա աշակերտի հետ ինտիմ կապի պատճառով, հայտնում է Fox News-ը:
Դատարանում կինը զղջացել է կատարածի համար՝ հայտարարելով, որ հանցագործությունն իրեն ամենեւին հատուկ չէ: Կինը, որն ամուսնացած է, հետագայում իր բանտային ժամկետը կրճատելու եւ պատիժը կրելուց հետո նոր կարիերա սկսելու հույս է հայտնել:
Իրենց որդու հետ ուսուցչուհու կապի մասին տեղեկացել են տղայի ծնողները, որոնք հայտնաբերել են հեռախոսով նրանց նամակագրությունը:
Զամորան դասավանդել է Լաս Բրիզասի ակադեմիայի 6-րդ դասարանի աշակերտներին: Նա կալանավորվել է 2018 թվականի մարտին եւ ընդունել է անչափահասին գայթակղելու իր մեղքը: