Ամերիկացի միլիարդատեր Էփշթեյնին, ում կասկածում են մանկապղծության մեջ, մեղադրել են վկաներին կաշառելու համար
Դատախազները ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնին մեղադրել են երկու պոտենցիալ վկաներին կաշառելու մեջ՝ նրանց վրա գործի հետ կապված ազդեցություն ունենալու համար, որը նրա դեմ հարուցվել է մանկական սեքս թարֆիքինգի մեղադրանքով, հայտնում է Reuters-ը:
Ըստ փաստաթղթերի, որոնք ներկայացվել են Մանհեթենի դաշնային դատարան, Էփշթեյնը ընդհանուր 350 հազար դոլար է վճարել 2 անձանց, որոնց անունները չեն հրապարակվում: Դատախազները հայտարարել են, որ միլիարդատիրոջ կաշառելու մասին տեղեկացել են ֆինանսական հաստատության գրառումներից, որի անվանումը նույնպես չի հրապարակվում:
Միլիարդատիրոջ իրավաբանները առայժմ այս լուրը չեն մեկնաբանել:
66-ամյա միլիարդատերը կալանավորվել է հուլիսի 6-ին Նյու Ջերսիի Տետերբորո օդանավակայանում իր մասնավոր օդանավով Փարիզից վերադառնալիս:
Նա իրեն մեղավոր չի ճանաչում երեխաների սեքս թրաֆիքինգի եւ հանաձայնության մեջ:
Էփշթեյնին կարող է սպառնալ մինչեւ 45 տարվա բանտարկություն:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել է անչափահաս աղջիկների սեռական թրաֆիքինգի համար