Ֆրանսիական ազգային տոնը Հանրապետական գվարդիայի լարային քառյակի մասնակցությամբ մեծ շուքով կնշվի Մասիսում
Հուլիսի 14-ին Մասիսի զարգացման հիմնադրամն ու Մասիսի երիտասարդական կենտրոնը AFFA (Adibekyan Family Foundation for Advancement)
բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում են ֆրանկոֆոն միջոցառում` նվիրված ֆրանսիական ազգային տոներից մեկին` Բաստիլի ազատագրմանը:
Միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 19:00-ին երիտասարդների Հայաստանի և Ֆրանսիայի դրոշների քայլերթով` ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության: Այնուհետև ժամը 19:15-ին տեղի կունենա «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» խորագրով լուսանկարների մրցույթ- ցուցահանդես, որը կանցկացվի ցուցահանդեսին ներկա հյուրերի քվեարկության միջոցով: Միջոցառման առաջին հատվածում կլինեն նաև
Ֆրանսիայի նշանաբանով կավագործության եւ գեղանկարչության վարպետության դաս, ֆրանսիական ազգային խաղեր և սպորտային տարբեր մրցաշարեր:
Միջոցառման երկրորդ հատվածում սպասվում է համերգային շքեղ ծրագիր Հանրապետական գվարդիայի լարային քառյակի մասնակցությամբ, որը նվագակցելու է Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերին:
Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու բազմաթիվ այլ հյուրեր ֆրանկոֆոն երկրների դեսպանատներից:
Միջոցառման վայրը` Արարատի մարզ, համայնք Մասիս, Ֆրանկոֆոնիայի բուլվար
Միջոցառման սկիզբը՝ ժամը 19:00