ԱՄՆ Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային փոթորկի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրանփը Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով, հայտնում է BBC News-ը:
Բարրի փոթորիկը վերջին օրերին կենտրոնացել է Մեքսկական ծոցի շրջանում:
Նոր Օռլեանում սպասվում են փոթորկոտ ալիքներ եւ տեղատարափ անձրեւներ:
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ջրհեղեղների վտանգի մասին:
Նախագահի հայտարարության համաձայն՝ դաշնային բոլոր ռեսուրսները կուղղվեն արտակարգ իրավիճակում նահանգի օգնությանը: