Ինչ իմաստ ունի Բաքվի կողմից զորավարժությունը զորավարժության հետեւից անցկացնելը. Իսկ սայլը մինչ օրս տեղից չի շարժվում. News.am
Ադրբեջանում այս տարի երկրորդ անգամ՝ հունիսի 7-11-ը անցկացվեցին լայնամասշտաբ ադրբեջանա-թուրքական «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետեւում է, որ զորավարժություններին նեգրավվել են մինչեւ 5 հազար զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 180 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, 21 օդանավ եւ ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր եւ ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի տարբեր նմուշներ, որոնք սպառազինում են ընդունվել: Զորավարժությունների նպատակը շտաբների մարտական գործողությունների համատեղ ծրագրերի մշակումն է, անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման ձեռքբերումը՝ համատեղ խնդիրների կատարման նրանց հմտություններ զարգացման ճանապարհով:
Այս տարի Բաքում ընդհանուր անցկացրել է արդեն 15 զորավարժություն, ընդ որում՝ դրանցից 3-ը օպերատիվ-մարտավարական են եւ իրենց թափով բավականին խոշոր: Վերջին տարիների իրադարձություններն ուսումնասիրելիս հարց է ծագում՝ ադրբեջանական հրամանատարությունն ինչո՞ւ է այդքան ուժ ու միջոցներ ծախսում մարտական պատրաստվածության եւ նորագույն սպառազինություն ձեռք բերելու համար: Չէ՞ որ արդեն 25 տարի է անցել հրադադարի մասին բիշքեկյան համաձայնագրի կնքման օրից, իսկ «օկուպացված հողերի» երկար սպասված «ազատագրում» ոչ մի կերպ տեղի չի ունենում: Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին տարիներին տարբեր երկրներից ու արտադրողներից ստացել է ռազմական տեխնիկայի նմուշներ: Եվ այս բազմազանությունը լրջագույն դժվարություններ է ստեղծում դրանք շահագործելիս եւ ինչպես զորավարժությունների, այնպես էլ մարտական պայմաններում կիրառելիս: Անձնակազմը խափանում է մարտավարական խնդիրների կատարումը զորավարժությունների ժամանակ դրված թիրախների ու խնդիրների ուղղությամբ տարբեր կարգի զորքերի ստորաբաժանումների հետ համակարգված փոխգործակցության ուղղությամբ: Չեն պատվաստվում լեռնային տեղանքում գործողությունների մշակման անհրաժեշտ հմտություններ՝ ուղղակի այն պատճառով, որ Ադրբեջանում լեռնային տեղանք գրեթե չկա:
Մարտական պատրաստվածությունը կաղում է, եւ դրա համար մշտապես գործի են դրվում թուրք հրահանգիչները։ Թիրախի կրակային խոցում կատարել չկարողանալը (հիշեցնենք Գյանջայում տեղի ունեցած միջադեպը, երբ ականն ընկել էր բնակելի տան վրա) աննշան մասն է այն ամենից, ինչը Բաքվի իշխանությունները չեն կարողացել թաքցնել։ Իրականում տեղի են ունենում չկայացածության եւ անիրազեկության բազմաթիվ նման դեպքեր, որոնք հասկանալի պատճառներով չեն հրապարակվում։ Դրա համար էլ կառավարությունը հարկադրված օրինականացրել է օտարերկրացիների ծառայությունն իր բանակում՝ դրանով իսկ փորձելով վարձկանների օգնությամբ բարձրացնել բանակի որակավորումն ու մարտական ոգին, եւ հակամարտության դեպքում սպանդանոց ուղարկել այլ երկրների պայմանագրայիններին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր հոդվածում: