Ս-400-ների բաղադրիչների առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա
Ս-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը ուրբաթ հասել է Թուրքիա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Ս-400 ԶՀՀ-ների բաղադրիչների առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա։ Առաքումն իրականացվում է Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում»,- ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Ռուսական նորագույն ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն առաջ է բերել միջազգային սկանդալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ. Նահանգները պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը գնել իր Patriot համալիրները։ Հրաժարման դեպքում Վաշինգտոնը չի բացառել, որ կհետաձգի կամ առհասարակ կչեղարկի Թուրքիային F-35 նորագույն կործանիչների վաճառքը, բայց Թուրքիան զիջումների չգնաց։
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Հայտարարությամբ, թե՝ Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է և Թուրքիային զինելը կարող է խաթարել Հայաստանի անվտանգությունը: