Ռուսաստանը տարբեր երկրների 1 մլրդ դոլարի վարկ է հատկացրել
Ռուսական կողմը 79 մլրդ ռուբլով ընդլայնել է միջպետական վարկերի տրամադրման ծրագիրը և կարողացել է պարտք տալ հեռավոր երկրներին, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
Դաշնային գանձարանի և բյուջեում փոփոխությունների տվյալներով՝ Ռուսաստանը գրեթե իրացրել է վերջին հինգ տարում պարտք տալու խոշորագույն ծրագիրը։ Ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հրաժարվել է բացատրել դրա պատճառները և նշել երկրները, որոնց Ռուսաստանը վարկ է հատկացրել։
Վերլուծաբանների կարծիքով՝ պարտապաններ են հեռավոր արտասահմանի երկրները, քանի որ ԱՊՀ երկրներին հատկացված պարտքերի մասին սովորաբար ազդարարվում է։