Մարիա Խաչատուրյանի դեմ առանձին գործ չի հարուցվել․ փաստաբան
Փաստաբան Յարոսլավ Պակուլինն արձագանքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին այն մասին, որ Մարիա Խաչատուրյանի դեմ առանձին գործ են հարուցել, հաղորդում է «360» հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ տվյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Նա հստակեցրել է, որ դեռևս ոչ մի գործ չեն հարուցել, այլ միայն առանձին վարույթ են սկսել։
«Հարազատների դիրքորոշումը պարզելուց հետո կորոշվի գործ հարուցելու հարցը»,-ընդգծել է Պակուլինը։
Նշվում է, որ հետաքննության աշխատակիցները նյութեր են առանձնացրել «Խոշտանգում», «Սեռական բնույթի բռնի գործողություններ» և «Սեռական բնույթի գործողությունների հարկադրում» հոդվածներով։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ 2018 թվականի հուլիսի 27–ին Մոսկվայի տներից մեկում հայտնաբերվել է 57–ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը։ Նրա հետ հաշվեհարդար են տեսել նրա աղջիկները (17–19 տարեկան)։ Բոլոր երեք աղջիկները հայտարարել են, որ այլևս չեն դիմացել բռնակալ հոր կողմից երկար տարիներ տևող ծաղրանքներին, ով իբր պարբերաբար բռնաբարել է իրենց։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են իրենց մեղքն ու պարզաբանել, որ «նրանց մոտ անբարյացակամ վերաբերմունք է ձևավորվել հոր նկատմամբ վերջինիս կողմից հասցված երկարատև բարոյական տանջանքների պատճառով»։ Երեք քույրերն էլ կալանավորվել են:
Աղջիկների մայրն էլ, Աուրելիա Դունդուկը, Ռուսական «Պրյամոյ էֆիր» հաղորդման եթերում պատմել է, թե ինչու վերջին տարիների ընթացքում չի ապրել աղջիկների հետ, և ինչն է ստիպել իրեն հեռանալ տնից։
«Ես չունեի անձնական կյանք։ Նա սովորություն ուներ` գլխին խփել։ Այո, ես ստիպված եմ եղել դիմանալ այդ ամենին, քանի որ բացի ինձանից ոչ մեկ չէր կարող պաշտպանել իմ երեխաներին։ Երբեք թույլ չեմ տվել, որպեսզի նա վիրավորի իրենց, միշտ վերցնում էի ամեն ինչ ինձ վրա», – պատմել է նա։
Դունդուկը հայտնել է, որ նա մի քանի անգամ փորձել է հեռանալ, սակայն Խաչատուրյանը ամեն անգամ գտնում էր իրեն և բերում էր հետ` տուն։
«Այս անգամ միքիչ տարօրինակ էր, սպասում էի, որ նա կգտնի ինձ։ Ես արդեն նրա տարածքում չէի, մտածում էի, կարող է ինչ–որ բան կարողանամ փոխեմ այս կյանքում։ Նա այդպես էլ չէր փորձում գտնել, փոխել ինչ–որ բան։ Սակայն ես անգամ չէի կարող մտածել, որ նա կանցնի երեխաների վրա», – պատմել է աղջիկերի մայրը։
Դունդուկը պատմել է նաև աղջիկների հետ տեղի ունեցած կարճ զրույցի մասին։
«Նրանք ասում էին` մամա, դա սարսափելի է, ավելի լավ է, դու ոչինչ չիմանաս։ Նրանք չեն ցանկանում ոչ մի կոնկրետ բան պատմել ինձ։ Ես անգամ մտածել չէի կարող, որ հայրը կբռնաբարի հարազատ դստերը, ես չեմ հասկանում, թե ոնց կարող է սեփական հայր է այդպիսի բան անել», – ասել է նա հաղորդման եթերում։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Խաչատրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են ներկայացրել:
Մոսկվայում Խաչատրյան քույրերի աջակցության համար պիկետներ են անցկացվել: