Իսրայելը Թուրքիայի գործողությունների հետ կապված աջակցել է Կիպրոսին
Իսրայելն աջակցել է Կիպրոսին՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքների հետ, հաղորդում է BIN պորտալը:
«Իսրայելը լրջորեն անհանգստացած է Թուրքիայի ձեռնարկած վերջին քայլերի կապակցությամբ, եւ կրկին հայտարարում է Կիպրոսին լիարժեք աջակցելու մասին»,- Twitter-ում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ը Թուրքիային կոչ են արել դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները, քանի որ այդպիսով խախտվում է Կիպրոսի ինքնիշխանությունը: