ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հորմուզի ծոցում իրավիճակը չլարել
Հորմուզի ծոցում իրավիճակը չպետք է լարել, այն առանց այն էլ դրամատիկ սցենարով է զարգանում, հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տարածաշրջանային իրավիճակը չպետք է է՛լ ավելի լարել, այն առանց այն էլ դրամատիկ սցենարով է զարգանում, մենք տեսել են, որ ոչ միայն հռետորաբանության, այլ նաեւ նույնիսկ կոնկրետ գործողությունների աստիճանը բարձրացել է մինչեւ բարձրագույն նիշ: Մենք հրաշալի հասկանում ենք ե՛ւ այդ կարգի մոտեցման, ե՛ւ այն հետեւանքների ամբողջ անհեռանկարայնությունը, որոնց այն կարող է հանգեցնել: Ուստի անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածությունը չմեծացնել, այլ հակառակը՝ այնպես գործել, որ իրավիճակը, այնուամենայնիվ, եթե նորմային էլ չհասնի, ապա մտնի բանակցային գործընթացի հուն կողմերի մոտ ծագող հարցերի լուծման համար»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ նորմալ երկխոսության համար բոլոր հնարավորությունները կան, եթե միայն Վաշինգտոնը դադարեցնի լարվածության մեծացումը:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մշակման ընթացքում տքնաջան աշխատանք եւ հարգալից երկխոսություն են վարել, ընդ որում՝ պաշտպանելով իրենց շահերը, բայց եւ հաշվի առնելով միմյանց դիրքորոշումները: