2019 թվականին կլիմայական աղետների հետեւանքով ԱՄՆ վնասը միլիարդ դոլարը գերազանցել է
2019 թվականի սկզբից ԱՄՆ-ում տեղի ունեցած ջրհեղեղների եւ փոթորիկների հետեւանքները երկրի տնտեսությանն արժեցել են ավելի քան միլիարդ դոլար, հայտնում է Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2019 թվականի սկզբից (հուլիսի 9-ի դրությամբ) ԱՄՆ-ում տեղի է ունեցել 6 եղանակային եւ կլիմայական աղետ՝ 1 մլրդ դոլարը գերազանցող կորուստով: Այդ իրադարձությունները ներառել են 2 ջրհեղեղ եւ 4 հզոր փոթորիկ: Եղանակային անոմալիաների հետեւանքով զոհվել է 15 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: