Տղամարդը ցատկել է Նիագարայի ջրվեժի մեջ ու ողջ մնացել
Կանադայում անհայտ տղամարդը ցատկել է Նիագարայի ջրվեժի մեջ ու ողջ մնացել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով St. Catharines Standard-ին:
Նա ինքնուրույն դուրս է եկել ջրվեժից: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ցատկել է 57 մետր բարձրությունից: Նրան հայտնաբերել են քարերի վրա նստած:
Տղամարդուն հոստպիալացրել են, սակայն բուժզննության արդյունքում որևէ վնասվածք չի հայտնաբերվել:
Ոստիկանությունը նշում է, որ գրեթե ոչ ոքի չի հաջողվել ողջ մնալ նման ցատկից հետո: