Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգին (Տեսանյութ և լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգին:
Համերգն անցկացվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և նվիրվել է երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: