Միայնություն պետք է փնտրել մեծ քաղաքներում. Ռենե Դեկարտ
Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:
Այս կյանքում չարիքն ավելի բարձր է գնահատվում, քան առաքինությունը:
Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:
Միայնություն պետք է փնտրել մեծ քաղաքներում:
Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի:
Ես ինձ համար կանոն եմ դարձրել հաղթահարել ոչ այնքան ճակատագիրը, որքան ինքս ինձ, և փոխել ոչ այնքան աշխարհի կարգը, որքան իմ սեփական նկրտումները: