Առեւտրային քաղաքականության համար մտավախությունները շարունակում են ճնշել ԱՄՆ տնտեսությունը. Ջերոմ Պաուելլ
Առեւտրային քաղաքականության եւ գլոբալ տնտեսության թուլացման համար մտավախությունները շարունակում են ճնշել ԱՄՆ տնտեսությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Ջերոմ Պաուելլը, հաղորդում է Reuters-ը:
Պաուելլը ԴՌՀ «բազային կանխատեսմանը» հակադրել է ռիսկերի զգալի ոլորտը, ներառյալ՝ կայուն թույլ ինֆլյացիան, այլ առաջատար տնտեսությունների աճի դանդաղեցումն ու գործնական ակտիվության անկումը, որն առաջացել է ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի արդյունքում:
Պաուելլի խոսքով՝ տնտեսության ընդհանուր աճը «չափավոր» է, ընդ որում, կա ռիսկ, որ թույլ ինֆլյացիան կպահպանվի ավելի երկար, քան ակնկալվում է: