Մայքլ Ֆլինին կարող են մեղադրել Թուրքիայի շահերի անօրինական լոբբինգին մասնակցելու մեջ
Ամերիկյան դատախազությունը ցանկանում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ներկայացնել որպես Թուրքիայի շահերի անօրինական լոբբինգի մասնակից:
Ինչպես հայտնում է Reuters-ը, դատախազները որոշել են հրաժարվել Ֆլինին որպես վկա դատարան հրավիրելու որոշումից: Այժմ նրան ցանկանում են մասնակից դարձնել:
Անցած տարվա դեկտեմբերին Ֆլինի գործընկեր Բիջ Ռաֆիեկյանին ու Թուրքիայի նախագահի մտերիմ գործարար Էքիմ Ալպտեկինին մեղադրանք էր առաջադրվել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման նպատակով դավադրության մեջ:
Դաշնային դատախազներն այժմ Ֆլինին ու Ռաֆիեկյանին մտադիր են որպես մասնակից ներկայացնել: Նրանք փորձել են քաղաքական գործիչներին համոզել Թուրքիային արտահանձնել Գյուլենին:
Ֆլինը 2017 թվականին խոստովանել էր, որ իր ընկերությունը գումար է ստացել Թուրքիայի կառավարությունից 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Անկարայի շահերն առաջ մղելու համար: