Թուրքիայում ավելի քան 30 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «սահմանադրական կարգի խախտման» համար
Թուրքիայում 33 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «սահմանադրական կարգի խախտման» համար, նրանցից 8-ը պետք է պատիժը կրի «ծանր» պայմաններում, հաղորդում է DW-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Բացի այդ, մեղադրական եզրակացության մեջ նշվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի ժամանակ 2 ռազմական ուսումնական հաստատություններում: Մեղադրյալների թվում է մեկ գեներալ, որի անունը չի նշվում:
Այս տարվա մայիսի վերջից մինչեւ հունիսի վերջ Թուրքիայում ավելի քան 30 մարդ նմանատիպ պատժի է դատապարտվել: Բացի այդ, դատապարտվել են մի շարք բարձրաստճան զինվորականներ, ներառյալ՝ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը: