Էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է և հաճախականության տատանումներ այլևս չկան։ Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառիչների էլեկտրամատակարարումը վերականգնված է։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենը, որի հետեւանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղեւորներին տարհանել են, տուժածներ չկան։