Գերմանիայի կառավարությունում հայտնել են Մերկելի ինքնազգացողության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լավ է զգում, հանդիպումը Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննեի հետ ընթանում է պլանային ռեժիմով, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կանցլերի ինքնազգացողությունը լավ է, բանակցությունները Ֆինլանդիայի վարչապետի հետ ընթանում են նախատեսվածի պես»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երրորդ անգամ երեք շաբաթվա ընթացքում ցնցումներ է ունեցել պաշտոնական միջոցառման ժամանակ, չորեքշաբթի տեղեկացրել էր N-tv հեռուստաալիքը։
Մինչ այդ հեռուստաալիքը ցուցադրել էր կադրեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ Մերկելի հանդիպումից, կանցլերի մոտ ուժեղ ցնցում էր սկսվել։ Նման նոպա տեղի ունեցավ Մերկելի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Այն ժամանակ կանցլերն իր հիվանդագին վիճակը բացատրել էր ջրազրկմամբ։ Նրա խոսքով՝ ջուր խմելուց հետո նա իրեն ավելի լավ է զգացել։
Ցնցման հերթական նոպան տեղի է ունեցել չորեքշաբթի, Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննեի հետ հանդիպման ժամանակ։ Տեսանյութում, որը տեղադրել է հեռուստաալիքը, երեւում է, թե ինչպես է Մերկելի ամբողջ մարմնով ուժեղ դող անցնում։ Ցնցումը տեւել է մոտ մեկ րոպե, բայց ավելի թույլ է եղել, քան նախորդները։