Այսօր իմ պաշտոնում նոր մարդ է նշանակվելու. Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
Այսօր կնշանակվի Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր պաշտոնակատար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 10-ին ասաց թատրոնի տնօրենի պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը։
Մեկնաբանելով իր ազատումը՝ նա նշեց, որ երբեք աթոռից եւ պաշտոնից չի կառչել եւ չի տառապել աստղային հիվանդությամբ։ «Ես միայն աշխատել եմ, բարեփոխումներ արել, որոնք հանգեցրել են թատրոնի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրության աճին։ Ազատվել են նրանք, ովքեր չեն կարող աշխատել նոր պայմաններում։ Մտցվել է գործերի բաց վարում, պայմանագրերի վերանայում, իրականացվել է ծախսերի օպտիմալացում, հաստիքացուցակի վերակազմակերպում»,- ասել է նա։