Սկսվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնաթողության պատրաստությունը
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կարող է ռեգենտության մասին ակտ ընդունել։ Գահաժառանգման հարցերով փորձագետ Ֆիլ Դամփիրը պատմել է, որ երկու տարի անց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կարող է գահը զիջել որդուն՝ 70-ամյա արքայազն Չարզլին։
Փորձագետը պարզաբանել է, որ ռեգենտության մասին ակտը օրենքների շարք է ենթադրում, որոնք կարգավորում են իշխանության փոխանցումը միապետից, որը չի կարող կատարել իր պարտքը տարբեր հանգամանքների պատճառով։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել XIX դարի սկզբում, երբ Գեորգ IV-ը դարձել է հիվանդ թագավոր Գեորգ III-ի ռեգենտը։ Այդ կարգավիճակում գահաժառանգը երկիրը ղեկավարել է ինը տարի մինչ հոր մահը։
Ինչպես նշում է փորձագետ Ֆիլ Դամփիրը, Չարզլն արդեն մասնակիորեն կատարում է միապետի դերը պետական միջոցառումների ընթացքում, օրինակ Ազգերի բարեկամության կոնֆերանսին։
Նրա խոսքով՝ աշխատակիցներն արդեն իսկ սկսել են պատրաստությունը Եղիսաբեթ Երկրորդի պաշտոնաթողությունը, որը, ըստ նախնական տվյալների, կարող է տեղի ունենալ երկու տարի անց, երբ թագուհին 95 տարեկան դառնա։