Պենտագոնի նոր ղեկավար կարող է դառնալ Մարկ Էսփերը
Մարկ Էսփերը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Այս մասին հայտնել է Military Times պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունում աղբյուրներին:
Ներկայումս Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է: Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատելու ընթացակարգի համաձայն՝ պաշտոնակատարի կարգավիճակում եղող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը: Ընդ որում՝ պարբերականին հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար ժամանակավորապես կդառնա ԱՄՆ ՌԾՈՒ նախարար Ռիչարդ Սփենսերը: Դրանից բացի, Պենտագոնի նոր ղեկավարը պետք է նշանակվի մինչեւ հուլիսի վերջ:
Սրանից ելնելով՝ Military Times-ը եզրակացություն է կատարել, որ Պենտագոնը կղեկավարի հենց Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա համար Էսփերը Սենատի կողմից հաստատվելու ժամանակ, հնարավոր է՝ զբաղեցնի իր նախորդ (ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարի) պաշտոնը:
Էսփերին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին Թրամփը հայտարարել էր այն բանից հետո, երբ այդ պաշտոնի գլխավոր թեկնածու Պատրիկ Շանահանը հունիսի վերջին ինքնաբացարկ էր հայտնել: Ավելի ուշ Թրամփը հայտնել էր Էսփերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնին առաջադրելու մտադրության մասին: