Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը
Ֆրանսիան մտադիր է 2020 թվականից բարձրացնել ավիատոմսերի բնապահպանական վճարը: Կախված ավիատոմսի տեսակից՝ բնապահպանական վճարը կկազմի 1,5-18 եվրո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը, հաղորդում է DW-ը:
Վճարի բարձրացումը տարածվում է Ֆրանսիայի օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթներին, բացառությամբ՝ Կորսիկա կղզուց եւ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից:
Բիզնես դասի ավիատոմս գնելու դեպքում վճարումը կկազմի 9 եվրո Եվրոպայի տարածքում, իսկ այլ մայրցամաքներ՝ 18 եվրո: Փարիզում կարծում են, որ այդպիսով ֆրանսիական գանձարանը կհամալրվի տարեկան մոտ 182 մլն եվրոյով: