Միլիարդատեր Թոմ Սթայերը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար
Միլիարդատեր եւ լիբերալ ակտիվիստ Թոմ Սթայերը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով Washington Post-ին:
Նա կառաջադրվի որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Հունվարին Սթայերը հայտարարել էր, որ չի մասնակցի 2020թ. ընտրություններին, այլ ջանքերը կկենտրոնացնի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին հասնելու համար եւ դեմոկրատներն կօգնի ավելի շատ տեղ ստանալ Կոնգրեսում: