ԱՄԷ-ն կրճատում է Եմենում իր զորքերը
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ կկրճատեն Եմենում իր զորքերը, որը 2015 թվականից պատերազմական դրության մեջ, հաղորդում է AFP-ը:
ԱՄԷ-ն Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի առանցքային գործընկերն է:
ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ռազմավարական նկատառումներով Հոդեյդում զորքերը կկրճատվեն:
Բացի այդ, նրանց խոսքով՝ ԱՄԷ-ն շարունակում է աջակցել Եմենի կառավարությանն ու կոալիցիային: