ԱՄՆ-ն այլեւս գործ չի ունենա Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս գործ չի ունենա Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
«Ես չգիտեմ դեսպանին… Սակայն մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն այլեւս գործ չի ունենա նրա հետ: Հիանալի Միացյալ Թագավորությունից լավ նորություններն այն են, որ նրանք շուտով նոր վարչապետ կունենան: Չնայած անցած ամիս ես վայելեցի Լոնդոն իմ պետական այցը, ինձ ամենից շատ հիացրեց թագուհին: Ես քննադատաբար եմ վերաբերվել նրան, թե ինչպես են Մեծ Բրիտանիան եւ վարչապետ Թերեզա Մեյը բրեքզիթ անցկացնում: Ինչ անկարգություններ են ստեղծել նա եւ նրա ներկայացուցիչները: Ես նրան ասացի, որ թե ինչպես դա պետք է արվի, սակայն նա որոշեց գնալ այլ ճանապարհով»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Շաբաթ երեկոյան Daily Mail թերթի կայքը հրապարակել էր մեջբերումներ հաղորդագրություններից, որոնք Վաշինգտոնում բրիտանացի դեսպան Քիմ Դերրոքն ուղարկել էր Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Նյութերում նկարագրվում էին Սպիտակ տան ղեկավարն ու նրա թիմը: Թրամփի վարչակազմին դեսպանը «ոչ կոմպետենտ եւ անօգնական» է անվանել, իսկ նախագահի համար գուշակել նրա կարիերայի ամոթալի ավարտը: