Թեհրանը կարող է հեշտությամբ ցանկացած պահի սկսել ուրանի հարստացումը
Թեհրանը կարող է հեշտությամբ ցանկացած պահի սկսել ուրանի մինչեւ 20% հարստացումը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ ուրանի հարստացման ներկայիս մակարդակը բավարարում է Իրանի պահանջները: Նա նշել է, որ Թեհրանը կարող է հեշտությամբ ցանկացած պահի սկսել ուրանի հարստացումը:
Կամալվանդին նշել է IR-2 եւ IR-2M ցենտրիֆուգների հնարավոր կիրառումը կամ ակտիվ ցենտրիֆուգների քանակի մեծացումը:
Նա նաեւ նշել է, որ Իրանում ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-անոց շեմը:
Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից եւ համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները: