Մեծ Էկրանին պոռնոգրաֆիկ տեսագրություն է հայտնվել
Ալմա-Աթա քաղաքի Հանրապետության կենտրոնական պալատի էկրանին հայտնվել է պոռնոտեսագրություն: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննությունը տարվում է՝ «պոռնոգրաֆիկ տեսանյութերի անօրինական տարածում» կետի համաձայն: Հանրապետության պալատում ասում են, որ էկրանը կարող է հեռվից ղեկավարվել համացանցի միջոցով: Ոստիկանները չեն բացառում, որ դա հաքերների գործն է: Ինչպես հայտնի է, օգոստոսի 12-ին Հանրապետության պալատի մեծ էկրանին "White Ghetto" պոռնոստուդիային պատկանող տեսագրություն էր տեղադրվել: