Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ մահացել է, 20-ը տուժել
Իրանի արևմուտքում Խուզեստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը:
Նահանգի արտակարգ իրավիճակների հետևանքների դեմ պայքարի ծառայության տեղեկություններով՝ այնտեղ մասնագետներ են ուղարկվել օգնություն ցույց տալու համար:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Իրանի արևմտյան մասում, Երևանի ժամանակով մոտ 11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ախվազ քաղաքից (Խուզեստան նահանգ, 842 հազար մարդ բնակչությամբ) 101 կմ հյուսիս-արևելք: Սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ կես ժամ հետո Իրանի նույն մասում գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: