Թրամփը որոշել է լրագրողներ ուղարկել անլեգալների կենտրոններ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է իրավունք ունենան այցելելու անլեգալ միգրանտների ժամանակավոր պահման կենտրոններ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CNN-ին։
«Ես ուզում եմ, որպեսզի մամուլը մտնի եւ տեսնի նրանց»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են լրագրողներին ցույց տալ անլեգալների որոշ կենտրոններ։
Նա նաեւ ավելացրել է, որ ներկայում նման կենտրոնները գերհագեցած են։