Բրիտանիան հետաքննում է Թրամփի քննադատությամբ նամակների արտահոսքը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նախատեսում է ներքին հետաքննություն անցկացնել Վաշինգտոնում իր դեսպան Քիմ Դերոքի նամակների արտահոսքի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է The Independent-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը Դերոքի նամակների մասին է, որոնցում նա քննադատել է ԱՄՆ վարչակազմին եւ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվանել «անձեռհաս» եւ «անիրազեկ»։
Ինչպես նշվում է, Բրիտանիայի ԱԳՆ-ն մտադիր է արտահոսքի պաշտոնական հետաքննություն անցկացնել։
Միեւնույն ժամանակ, Լոնդոնում կարծում են, որ Դերոքի նամակները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա, տեղեկացնում է Gazeta-ն։