ԵՏՀ-ն ցանկանում է Ռուսաստանին պարտավորեցնել խանութներ վերադարձնել ալկոհոլային էներգետիկները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշումների նախագիծ է պատրաստել, որով Ռուսաստանին պետք է պարտավորեցնեն վերականգնել թույլ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքների արտադրությունն ու շրջանառությունը:
ԵՏՀ փաստաթուղթն ուղղված է ավելի վաղ երկրում մտցված սահմանափակումներից հրաժարվելուն: Պարբերականը հայտնում է, որ դրանով կոլեգիան ՌԴ-ին իրազեկում է 2014 թվականի ԵՏՄ մասին պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին: «Դրանից հետեւում է, որ արտադրանքը, որը համապատասխանում է միության տեխնիկական կանոնակարգերին, առանց լրացուցիչ սահմանափակումների շրջանառության մեջ է դրվում ԵՏՄ երկրների տարածքում»,- «Իզվեստիային» ասել է կոլեգիայի խորհրդակցության մասնակիցներից մեկը:
Հստակեցվում է, որ ալկոհոլային էներգետիկները համապատասխանում են այդ տեխկանոնակարգավորումներին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին»: Սրա հետ կապված ազգային օրենսդրությունը դրանց նկատմամբ չի կարող կիրառվել, կարծում են ԵՏՀ-ում:
ՌԴ ֆիննախը ԵՏՀ պահանջներին համաձայն չէ: «Եթե որեւէ դրույթի ներմուծումը ՌԴ քաղաքացիների առողջության համար սպառնալիք է կրում, պետությունը պարտավոր է ավելի խիստ կանոններ հաստատել»,- պարբերականին ասել են նախարարության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանը ալկոհոլային էներգետիկների արտադրության եւ շրջանառության սահմանափակում է մտցրել 2018 թվականի հունվարի 1-ից՝ ալկոհոլի եւ էներգետիկ հավելումների համակցությամբ ռուսաստանցիների առողջության վրա բացասական ազդեցության պատճառով: