Ռուս-վրացական սառը պատերա՞զմ. «Ռուսթավի -2»-ը դադարեցրել է հեռարձակումը Պուտինի հասցեին վիրավորանք հնչեցնելուց հետո (Տեսանյութ)
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը խմբագրության մոտ բողոքի ակցիայի պատճառով: Ցուցարարները պահանջում են ներողություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունինի հնչեցրած վիրավորանքի համար, ինչպես նաև փակել հեռուստաընկերությունը:
«Մենք դադարեցնում ենք հեռարձակումը մինչև ամբողջական անվտանգության ապահովումը: Բոլոր լրագրողները կվերադառնան հեռուստաընկերության տարածք, և մենք պահանջում ենք կառավարությունից լիովին պաշտպանել հեռուստաալիքը և լրատվամիջոցների անկախությունը այս կառավարվող գործընթացից»,- ասել է հռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկի Գվարամին:
Բողոքի ցույցին մասնակցում է մոտ 200 մարդ։ Հավաքվածները հրաժարվում են հեռանալ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։