Իրանը լցանավի կալանավորման պատճառով մեղադրում է Մեծ Բրիտանիային «ծովահենության» մեջ
«Մեծ Բրիտանիայի իշխանությունները նշում են, որ տանկերը գնում էր Սիրիա, բայց դա այդպես չէ», – հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին՝ գրում է ria.ru-ն:
Նրա խոսքով՝ Բրիտանիան միջազգային ջրերում նավը կալանավորելու իրավունք չուներ: Նա միջադեպը անվանել է «ծովահենություն»:
Հիշեցնենք, որ հինգշաբթիօրը Ջիբրալթարի իշխանությունները ԱՄՆ-ի խնդրանքով կալանավորել են իրանական լցանավը։