Ռուսաստանին կոչ են արել չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով կոմիտեն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում և կոչ է անում չեղարկել անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Բանաձևի նախագծի հեղինակը վրացի խորհրդարանական Սոֆյա Կացարավան է:
Դրանում ՌԴ-ին կոչ է արվում հետևել միջազգային իրավունքի սկզբունքներին և չեղարկել «անօրինական որոշումը»՝ տարածքների անկախության ճանաչման մասին:
Փաստաթուղթը աջակցում է Վրաստանի քաղաքականությունը՝ համարելով, որ այն ուղղված է հակամարտության խաղաղ լուծմանը:
ՌԴ-ում մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումը վերանայման ենթակա չէ և արտացոլում է գոյություն ունեցող իրականությունը: