Իրանում առգրավվել է 327 կգ թմրանյութ
Յեզդ նահանգի թմրանյութերի դեմ պայքարի ծառայության պետ Ալի Աֆհամին հայտարարել է 327 կգ օփիոն առգրավելու մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ինչպես նշել է Աֆհանին, մաքսանենգները մտադիր էին տեղափոխել թմրանյութը երկրի հարավից դեպի Թեհրան:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Յեզդ նահանգում առգրավվել է ավելի քան յոթ տոննա թմրանյութ:
Ինչպես նշում է գործակալությունը, Իրանը ակտիվորեն պայքարում է թմրանյութերի ոլորտում մաքսանենգության դեմ: Իրանի ոստիկանության ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի կասեցվում է թմրանյութերի շրջանառությունն ու առգրավվում է համաշխարհային օփիոնի ավելի քան 80 տոկոսը, հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը:
Թմրանյութերը բերում են Իրան Աֆղանստանից: Աֆղանստանում թմրամիջոցների արտադրությունն ավելացել է 2001 թվականին երկրում ԱՄՆ-ի ներխուժումից հետո: