Միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել է անչափահաս աղջիկների սեռական թրաֆիքինգի համար
Շաբաթ միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել է Ֆլորիդայում և Նյու Յորքում անչափահաս աղջիկներին սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով, հաղորդում է ABC News-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Էփշթեյնը ձերբակալվել է, երբ վերադառնում էր Միացյալ Նահանգներ Ֆրանսիայից:
Միլիարդատիրոջ դեմ առաջադրված հստակ մեղադրանքների մասին դեռեւս լուրեր չկան, սակայն հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ խոսքը վերաբերում է դավադրությանը եւ աղջիկների վաճառքին: Աղբյուրների խոսքերով՝ առաջադրված մեղադրանքների առնվազն կեսը վերաբերում է ավելի քան 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:
Էփշթեյնի դեմ մեղադրական գործողությունները մնալու են գաղտնի մինչեւ լսումների մեկնարկը Մանհեթենի դատարանում, որոնցից առաջինը տեղի կունենա երկուշաբթի:
Էփշթեյնի փաստաբան Մարտին Ուեյնբերգը չի պատասխանել հեռուստաալիքի նամակներին եւ զանգերին, որոնք վերաբերում էին ձերբակալության հարցին: